Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հասմիկ Պողոսյանն ընդունեց «ԱմԷն» միջազգային նախագծի կազմակերպչական խմբին

Հասմիկ Պողոսյանն ընդունեց «ԱմԷն» միջազգային նախագծի կազմակերպչական խմբին
20.04.2016 | 17:57

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունեց «ԱմԷն» միջազգային լայնածավալ երաժշտական և դրամատիկական նախագծի կազմակերպիչներին: Տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:

Հանդիպման սկզբում նախագծի պրոդյուսեր Դավիթ Զարդը (Իտալիա) ներկայացրեց ծրագրի հայեցակարգը` նվիրված Հայոց ցեղասպանության և առհասարակ, աշխարհում տեղի ունեցող կամ ունեցած ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Նրա խոսքով ծրագրի մեկնարկը կտրվի 2017-ին, Իտալիայի Վերոնա քաղաքում:
Ողջունելով նախագծի գաղափարը, նախարարն ընդգծեց այն ճիշտ ժամանակին կյանքի կոչելու կարևորությունը: Նա նշեց, որ վերջին տարիներին Իտալիայում հայ մշակույթի հանրահռչակման շնորհիվ` «ԱմԷն» նախագծի իրականացման համար ամուր հիմքեր են ապահովվել: Այս համատեքստում նախարարն անդրադարձավ 2011-ին Հռոմի «Բրասկի» թանգարանում «Դվին. մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև», 2012 թվականին Վենետիկի «Կոռեր» թանգարանում` «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» և 2015 թվականին Հռոմի «Վիտտորիանո» թանգարանում` «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագրերով հայկական քաղաքակրթական ցուցահանդեսների կազմակերպմանը: Նախարարը հավելեց նաև, որ Վենետիկի բիենալեում հայկական տաղավարի ներկայացվածությունն ու «Ոսկե առյուծ» մրցանակին արժանանալու հանգամանքը` հայ ժամանակակից արվեստի նկատմամբ ձևավորված բարձր գնահատականի փայլուն երաշխիքն է:
Այնուհետև, կողմերը քննարկեցին ծրագրին առնչվող բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ